Մայիսի 24

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն հայրենագիտությունից

Իմ ամառային ճամփորդություն

Իմ երազանքի ճամփորդություն

Հայաստանի մարզերը և մարզկենտրոնները

Մեծամոր

ՀՀ. Մայրաքաղաքները

Անգլիական այգի

Երևանի պատմության թանգարան

Էրեբունի բերդաքաղաք

Արգիշտի Ա.

Երևանի պատմության թանգարան

Արտավազիկ եկեղեցի

Հայաստանի Հանրապետություն

Մխիթար Սեբաստացի

Խոր-վիրապ վանք-ամրոց

Կոտայքի մարզ

Գանձ-ադամանդ

Արմավիր մարզ

Սուրբ Գայանե վանք

Հրեշտակի ձոր, Խոր-վիրապ վանք-ամրոց

Ամանորյա ավանդույթներ Իմ ընտանիքում

 

Մայիսի 18

Ուսումնական հաշվետվություն հայրենագիտությունից. Երրորդ ուսումնական շրջան

Գեղարքունիքի մարզ

Գեղարքունիքի մարզի տեսարժան վայրեր

Սևանա լիճ

Տեարընդառաջ

Վայոց ձորի մարզ

Վայոց ձորի մարզի տեսարժան վայրեր

Շիրակի մարզ

Սյունիքի մարզ

Գյումրի տեղեկություն

Իմ Գյումր նախագիծ

Ծաղկազարդ

Սուրբ Հարության տոն

Գոշավանք

Երևան

Երևանի տեսարժան վայրեր

Թմային աշխատանք Երևանի թանգարաններ

Մայիսի 17

Երրորդ ուսումնական շրջան անփոփում. Ինքնաստուգում

1. Որո՞նք են ՀՀ հարևան երկրները` հյուսիսից, հարավից, արևմուտքից, արևելքից, հարավ արևմուտքից, հարավ արևելքից։

ՀՀ-ի հարևան երկրները՝հարավարևելք Իրան, արևմուտք Թուրքի, հյուսիս Վրաստան, արևելք Ադրբեջան:

2. Թվարկիր ՀՀ մարզերը` մարզկենտրոններով։
Արարատ-Արտաշատ
Արմավիր-Արմավիր
Գեղարքունիք-Գավառ
Կոտայք-Հրազդան
Լոռի -վանաձոր
Վայոց ձոր-եղեգնաձոր
Սյունիք-կապան
Տավուշ-իջևան
Արագածոտն-աշտարակ
Շիրակ-Գյումրի
3. Ո՞րն է ՀՀ ամենաերկար գետը։ Նշի՛ր քանի կմ է։
Ախուրյան-186 կմ
4. Ո՞րն է ՀՀ ամենաբարձր լեռը։ Նշի՛ր բարձրությունը։
Արագածը
5. Ո՞ր մարզը արտաքին սահման չունի։
Կոտայքի մարզը
6. Ո՞րն է ամենամեծ մարզը։
Գեղարքունիքի մարզը
7. Ո՞րն է ամենափոքր մարզը։
Արմավիր
8. Ո՞ր մարզն ունի ամենամեծ ցամաքային տարածքը։
Սյունիք
9. Ո՞րն է ամենախիտ բնակեցված մարզը։
Արմավիր մարզը
10. Թվարկի՛ր` ո՞ր մարզերն են հարևան Երևանին։
Կոտայք, Արտաշատ, Արմավիր,
11. Ո՞ր գետն է անցնում ՀՀ և Թուրքիայի սահմանով։ Է՞լ որ երկրի սահմանն է հատում այն։
Ախուրյանը, նաև Վրաստանի սահմանով
12. Ո՞րն է ՀՀ հարավային մարզը։
Շիրակը
13. Ո՞ր մարզերն են գտնվում ՀՀ հյուսիսում։
Սյունիք
14. Թվարկի՛ր քո իմացած գետերը։ Նշի՛ր ո՞ր մարզերով են հոսում։
Գետառ-երևանով
Հրազդան-երևան, Կոտայք
Ախուրյան-հայաստան
Արաքս
15. Ո՞ր արքան է հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, ո՞ր թվականին։ Որտեղի՞ց է դա հայտնի։
ԱրգիշտիԱ.. հիմնել Էրեբունի բերդաքաղաքը, հնէաբանները գտել են քար, որի վրա գրված էր Էրեբունի բերդաքաղաքի քարը:
16. Գյումրին ինչպիսի՞ քաղաք է համարվում։ Թվարկի՛ր նրա հին անվանումները։
Կումայրի, Ալեքսանդրապոլ և Լենինական:
17. Ո՞ր արքայի օրոք է Հայաստանը դարձել քրիստոնյա երկիր, ո՞ր թվականին։
Տրդատ Գ.- որոնք 301 թ
18. Ո՞վ է Գրիգոր Լուսավորիչը։
Գրիգոր Լուսավորիչիօրոք Հայաստանը դարձավ քրիստոնյա երկիր:
19. Թվարկի՛ր տեսարժան վայրեր, որոնք քեզ դուր են եկել։
Դեդռոպարկ, ճոպանուղի,
20.Տեղադրի’ր երրորդ ուսումնական շրջանի հաշվետվության հղումը։
21. Քեզ դո՞ւր եկավ հայրենագիտության այս տարվա դասընթացը։
Իմ դուր եկած դասընթացը դա հհ գետրն էր
22. Շնորհակալություն։
Խնդրեմ ընկեր Արմինե ջան
Մայիսի 7

Մատենադարան

Մատենադարանը հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն է , ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկըն է։ Մատենադարանը ոււնի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, և 300 000 արխիվային փաստաթուղթ։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ։ 5-րդ դարի սկզբից Հայաստանում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր մատյաններ, որոնք պահվել են  գրատներում ու մատենադարաններում։

1915թ-ին երբ եղավ Հայաստանի ցեղասպանության ժամանակ մարդիկ ամեն գնով ուզում էին փրկել մեր պատմական գրքերը, որպեսզի լինեին ապացույցներ, որ հայաստանը շատ հին երկիր է, և որ մենք գոյություն ենք ունեցել: Այդ գրքերը հիմա պահվում են Մատենադարանում:

Մատենադարան են բերել ամենամեծ գիրքը: Նրա պատմությունը հիմա ես ձեզ կպատմեմ«Երկու կին ցեղասպանության ժամանակ շատ էին ուզում փրկել իրենց մեծ գիրքը: Նրանք հասկացան, որ եթե թուրքերը իմանան, որ իրենց մոտ կա գիրք գիրքը կվերձնեն: Դրա համար կանայք կիսեցին գիրքը և թաքցրին գիրքը իրենց շորերի մեջ»:

Նաև Մատենադարան են բերել ամենափոքր գիրքը, որը լուցկու տուփի չափ է:

Մայիսի 6

Թմային աշխատանք Երևանի հայրենագիտական թանգարանները

Մատենադարան—Սոնա, Իռեն, մարիամ, Վիկտորյա

Երևանի պատմության թանգարան—Իռեն Գալստյան

Հայաստանի պատմության թանգարան—Մարիամ Սահակյան

Փայտարվեստի թանգարանի—Վիկտորյա Առուստամյան

Էրեբունի արգելոց-թանգարան—Սոնա Գալստյան

Մայիսի 5

Էրեբունի արգելոց-թանգարան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց — թանգարանը հիմնադրվել է 1968թ. Երևան քաղաքի 2750-րդ տարեդարձի։ Ստեղծվել է ՝Արին բերդ, Կարմիր բլուր և Շենգավիթ, այդ հնավայրերից հայտնաբերված նյութերի հիման վրա։ Արգելոց-թանգարանն  գործում է «Կարմիր բլուր» և «Շենգավիթ» մասնաճյուղերում։

Էրեբունի թանգարանի շենքը կրկնում է ուրարտական պալատական կառույցների հորինվածքը: Ճարտարապետներ են՝ Շմավոն Ազատյանն ու Բաղդասար Արզումանյանը, քանդակագործը՝ Արա Հարությունյանը։

Էրեբունի թանգարան բերվել են Ուրարտական, Աքեմենյան, Հելլեստական և վաղ Հայկական ժամանակաշրջանների վերաբերվող ավելի քան 12758 նմուշներ(հնագիտական առարկաներ)

Թանգարանի մշտական ցուցադրությունները ներկայացնում է Ուրարտական շրջանի պատմությունը, զարգացած տնտեսությունը, ճարտարապետությունը և կերպարվեստը:

Այստեղ ներկայացված են Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը։

Թանգարանի բացառիկ ցուցանմուշները բազմիցս ճամանակավորապես արտահանվել և ցուցադրվել են ԱՄն, Ֆրա., ՌԴ., հեղինակավոր թանգարաններում և ցուցասրահներում:

Մայիսի 1

Երևանի տեսարժան վայրերը

Տեսարժան վայրեր
Արին-Բերդում պահպանվում են Էրեբունի քաղաքի և ուրարտական բերդի հետքերը:
Երևանում կան բազմաթիվ եկեղեցիներ (օրինակ`   13-րդ դարում ստեղծված Կաթողիկե եկեղեցին, կամ Զորավար եկեղեցին):
Երևանում կան բազմաթիվ թանգարաններ, այդ թվում `   Հայաստանի պատմության թանգարանը և Հայաստանի ազգային պատկերասրահը (ավելի քան 14.000 պատկերներ), որոնք ներկայացնում են հայկական պատմությունը, գրականությունն ու նկարչությունը:
Երևանում է գտնվում Մատենադարանը`   հին հայկական, ինչպես նաև օտարերկրյա գրքերի ու ձեռագրերի թանգարանը (ավելի քան 100.000 ցուցանմուշ):
Երևանի Ծիծեռնակաբերդի բարձունքում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր‎ը, որտեղ ապրիլի 24-ին հայ ժողովուրդը ծաղիկներ է դնում եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին
Այժմ Երևանում կան բազմաթիվ այգիներ.
  • Հաղթանակի այգին (նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում ԽՍՀՄ հաղթանակի պատվին)
  • Աբովյանի պուրակը
  • Երիտասարդական զբոսայգին
  • Կոմայգին
  • Բուսաբանական այգին
  • Կենդանաբանական այգին և այլն:

Continue reading

Ապրիլի 25

Երևան

Հիմնադրվել է մ.թ.ա. 782 թ.ին
Այլ անվանումները`   Էրեբունի, Էրիվան, Էրեվան
Մակերեսը`   300 կմ²
Բարձրությունը ծովի մակերևույթից`   900-1200 մ
Կլիմայի տեսակը`   բարեխառն-ցամաքային, չոր
Բնակչության խտությունը`   5 314 մարդ/կմ²
Կրոնական կազմը`   Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնակների անվանունը`   Երևանցի

Ընդհանուր բնութագրիչներ

Երևանը Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը և ամենամեծ քաղաքն է։ Երևանը աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է: Գտնվում է Արարատյան դաշտով հոսող Արաքս գետի վտակ Հրազդան գետի ափին: Բնակչության քանակով ևս Հայաստանի խոշորագույն քաղաքն է:
Երևանը Հայաստանի կարևորագույն տրանսպորտային հանգույցն է, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, մշակութային և գիտական կենտրոնը: Քաղաքը ունի երկու օդանավակայան: 1981 թվականից Երևանում գործում է մետրոպոլիտեն:
Երևանի անվանումը ծնունդ է առել ուրարտական Էրեբունի ամրոցի անվանումից, որից էլ սկիզբ է առել Երևան քաղաքը։ Երևանը ավելի քան 2.793 տարեկան է։ Մայրաքաղաք է համարվում 1918 թվականից և 14-րդն է Հայաստանի պատմության մեջ:
Երևանը Հայաստանի քաղաքական-վարչական կենտրոնը լինելուց բացի, նաև նրա տնտեսական ու մշակութային գլխավոր կենտրոնն է: Երևանում կենտրոնացած է Հայաստանի բնակչության 30%-ը, արդյունաբերական ներուժի գրեթե կեսը, բարձրագույն ուսումնական հաստատու-թյունների ու գիտահետազոտական հիմնարկների 98%-ը, դրամատների ու բորսաների ճնշող մեծամասնությունը: Այստեղ են գտնվում արտասահմանյան երկրների բոլոր դեսպանատները, Միավորված ազգերի կազմակերպության և մյուս միջազգային կազմակեերպությունների ու ներկայացուցիչների գրասենյակները:
Հնագիտական պեղումներով հայտնաբերվել է Երևանի «ծննդյան վկայականը», որտեղ նշվում է, որ Էրեբունի բերդաքաղաքը հիմնադրել է Արարատյան (Ուրարտական) թագավորության Արգիշտի Ա արքան Ն.Ք.782թ.: Պեղված միջնաբերդը թագավորական պալատի ավերակներով հանդերձ պահպանվել է քաղաքի հարավարևելյան`   Էրեբունի թաղամասում:
Ներկայիս Երևանի`   որպես հայոց պետության մայրաքաղաքի կառուցապատումը սկսվել է 1924թ. գլխավոր հատակագծով, որի հեղինակն է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը:
Երևանը հարուստ է ազգային ճարտարապետության կոթողներով: Հատկապես առանձնանում են օպերայի և բալեետի պետական ակադեմիական թատրոնը, Մատենադարանը, Մարզահամերգային համալիրը, Հաղթանակի և Կիևյան կամուրջները: Ծիծեռնակաբերդի բլրի վրա վեր է խոյանում Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, իսկ Հաղթանակի զբոսայգում`   «Մայր Հայաստան» հուշարձանը:

Երևան քաղաքի պատմություն

  • Էրեբունի բնակավայրի գոյությունը սկսած Մ.թ.ա. 782 թվականից ապացուցված է: Հնէաբանական հետազոտություններն ապացուցում են, որ այնտեղ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած`   գոյություն ուներ ուրարտական ամրոց:
  • Երկարատև պատմության ընթացքում Երևանը հաճախ գրավվել է տարբեր թշնամիների կողմից (արաբներ, սելջուկ-թուրքեր, մոնղոլներ):
  • 1378 թվականին Լենկ Թեմուրը գրավեց Երևանը:
  • 15-րդ դարից Օսմանյան կայսրության և Պարսկաստանի միջև կռիվներ էին առաջանում, և Երևանը պարբերաբար անցնում էր նրանցից մեկի իշխանության տակ։
  • 1827 թվականի Հոկտեմբերի 13-ին երկար պաշարումից հետո ռուս զորավար Պասկեվիչի զորքերը ազատեցին քաղաքը պարսիկների ձեռքից։
  • 1917 թվականի Հոկտեմբերյան Հեղափոխությունից հետո Երևանը երեք տարի եղել է անկախ Հայաստանի մայրաքաղաքը (1918-1920)։
  • 1920 թվականին Կարմիր բանակի Հայաստան մտնելուց հետո Երևանը դարձավ Հայկական ՍՍՀ-ի մայրաքաղաքը։
  • 1991 թվականից ի վեր այն անկախ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է:

Հիմնադրում

Ուրարտական քաղաք Էրեբունին հիմնադրվել է մ․թ․ա․ 782 թվականին և տեղակայված է եղել այժմյան Երևանի հարավային մասում։ Ըստ Վանում գտնված սեպաձև տարեգրության՝ ուրարտական արքա Արգիշտի Ա-ն իր թագավորության 5-րդ տարում կառուցեց Էրեբունի քաղաքը։ 1950 թվականին Արին Բերդի բլրի վրա գտած մի սալաքարի վրա արված գրությունը թույլ է տալիս նույնականացնել Էրեբունի և Երևան քաղաքները։ Սալաքարի վրա գրված է․ «Խալդի աստծո զորությամբ Արգիշտին`   Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի`   ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր․․․»։ Մեկ դար անց վարչական և քաղաքական կենտրոնը տեղափոխվեց Թեյշեբաինի ամրոց, որը հիմնադրել էր Ռուսա Բ արքան այժմյան Երևանի հարավ-արևմտյան մասում, սակայն Թեյշեբաինին ավերվեց հավանաբար սկյութացիների կողմից Ուրարտուի անկման տարիներին (մ․թ․ա․ 590-ականներին)։ Էրեբունին շարունակեց իր գոյությունը նաև պարսից դարաշրջանում։ Այնտեղ գտել են միլեթական մետաղադրամներ՝ հատած մ․թ․ա․ 478թ․։ Հավանաբար այդ ժամանակ էլ հայերեն Էրեբունին սկսեցին արտասանել Էրեվունի։ Վարկածներ կան, սակայն ոչ հիմնավոր, որ Էրեվունին եղել է Պարսից սատրապություն Արևելյան Հայաստանի կենտրոնը։
Մ․թ․ա․ IV-III դարերին վերաբերվող հնէաբանական հուշարձաններ գրեթե չեն հայտնաբերվել։ Երևանի մասին հիշատակում եղել է միայն III դարի մանիքեական տեքստում, որից պարզ է դառնում, որ Մանի մարգարեի աշակերտներից մեկը քրիստոնեական համայնքի հարևանությամբ հիմնադրել է մանիքեական համայնք։ Ըստ արձանագրության Երևանը կառավարում էր ինչ-որ միապետ, որն էլ ըստ հետազոտողների նշանակում է, որ այնտեղ ամրոց է եղել, որն էլ կառավարում էր այդ միապետը։ 5-րդ դարում կառուցվել է երևանյան ամենահին եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը քանդվել է 1931 թվականին։
Ապրիլի 21

Գոշավանք

Գոշավանքը միջնադարյան վանական համալիր է, որը XII–XIII դարերում եղել է Հայաստանի հոգևոր ու մշակութային խոշոր կենտրոն: Գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Գոշ գյուղում`   Գետիկ գետի աջ ափին:

Գոշավանքն իր անունն ստացել է 1213 թ.-ին`   Մխիթար Գոշի պատվին, ով 1188 թ.-ին, իշխան Իվանե Զաքարյանի աջակցությամբ, հիմնադրել է վանքը: Այն ունեցել է վարժարան, համալսարան ու ճեմարան, վանքում նաև ընդօրինակվել, գրվել և պահվել են բազմաթիվ ձեռագրեր:

Ճարտարապետական համալիրում պահպանվել են 2 եկեղեցի, գավիթը, 2 մատուռ, երկհարկ գրատուն-զանգակատունը՝ կից ժամատան մնացորդներով, խաչքարեր, փոքր շինությունների հիմքեր: Ըստ արձանագրությունների և պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայության`   կառույցների մի մասի՝ Սբ Աստվածածին եկեղեցու, գավթի և Սբ Հռիփսիմե մատուռի  ճարտարապետը Մխիթար Հյուսնն է:
1191–1996 թթ.-ին կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին գմբեթավոր դահլիճ է՝ արևելքից 2 կրկնահարկ խորաններով, արևմտյան և հյուսիսային մուտքերով: Արևելյան և հարավային որմերին եռանկյունաձև կտրվածքի հայկական խորշեր են, թմբուկը երիզված է նախշազարդ գոտիով: Արևմտյան ճակատին կից 1197–1203 թթ.-ին կառուցվել է գավիթը՝ քառասյուն կենտրոնակազմ երդիկավոր գմբեթով, արևելյան անկյուններին՝ երկհարկ խորաններով: Հարավում ավելի փոքր չափերով նույնատիպ Սբ Գրիգոր եկեղեցին է (կառուցումն ավարտվել է 1231-1241 թ.-ին), որի գմբեթը չի պահպանվել:  Գավթին հարավից գրեթե կից է Սբ Գրիգոր Լուսավորիչ միանավ թաղածածկ, արևելքից՝ անկյունային 2 խորաններով եկեղեցին (1237–1241 թթ.), որն իր հարդարանքով միջնադարյան Հայաստանի նշանավոր կոթողներից է: Գավիթը թաղածածկ միջանցքով հաղորդակից է երկհարկ գրատուն-զանգակատանը:
Գրատան առաջին հարկը (կառուցվել է մինչև 1241 թ.) եղել է փայտե ծածկով, որը 1291 թ.-ին (ճարտարապետներ՝ Զաքիոս և Գրիգոր) փոխարինվել է 2 զույգ փոխհատվող կամարների վրա հենվող քարե ծածկով, կենտրոնում՝ երդիկավոր գմբեթի համակարգով: Երկրորդ հարկն արտաքուստ և ներքուստ խաչաձև տարածական հորինվածք է: Գրատուն-զանգակատունը արևմուտքից հաղորդակից է ժամատանը, որտեղ հավանաբար եղել է գրչության սրահ (պահպանվել է ստորին մասը):
Գոշավանքի տարածքում կան գերեզմաններ, խաչքարեր, փոքր մատուռներ: Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու առջև տեղադրված Պողոս վարպետի 2 խաչքարերից մեկը 1935 թ.-ին տեղափոխվել է Հայաստանի պատմության պետական թանգարան:
Գոշավանքի համալիրի մոտակայքում են Սբ Գևորգ գմբեթավոր փոքր եկեղեցին (կառուցվել է 1254 թ.-ին), Մխիթար Գոշի բնակարանի, դամբարանի մնացորդները և այլն: 1937 թ.-ին նորոգվել է Սբ Աստվածածին եկեղեցու գմբեթը, 1939 թ.-ին՝ Սբ Գրիգոր եկեղեցին, 1957–1966 թթ.-ին՝ Սբ Գևորգ և Սբ Աստվածածին եկեղեցիներն ու գավիթը: 1958 թ.-ին Մխիթար Գոշի դամբարանի մոտ կանգնեցվել է նրան նվիրված հուշակոթող, 1972 թ.-ին հիմնադրվել է Գոշավանքի թանգարանը, 1978 թ.-ին բարեկարգվել է վանքի տարածքը: