Հունիսի 7

Գյումրի ճամփորդություն

Իմ գյումրի նախագծի հղումը

Ես շատ եմ սիրում ճմփորդել, բայց ցավոք չեմ եղել Գյումրիում: Անցած ամառ պետք է գնայինք բայց չստացվեց, դրա համար շատ ուրախացա, որ գնալու ենք Գյումրի և ես լինելում եմ իմ ընկերների հետ: նախապես մաղում եմ մեզ հավես շրջումներ գյումրիով մեկ:

Մայիսի 31

Խաղ 1

Աղջկա անուն֊ Գոհար

Տղայի անուն-Գուրգեն

Երկրի անուն-Գրիլանդիա

Քաղաքի անուն-Գյումրի

Գյուղի անուն-Գետիկ

Գետի անուն-Գետառ

Լեռան անուն-Գազանասար

Բույսի-գայլաթաթ

Բանջարեղեն-գազար

Միրգ-գետնաելակ

Կենդանի-գայլ

Թռչուն-Գաճաճ արծիվ

Երաժիշտ-Ռոնալդ Գասպարյան

Գրող-Գևորգ Էմին

Նկարիչ-Գրիգոր Գաբրիելյան

Մարզիկ-Գալոյան

Մայիսի 30

Ճամբարի երկրորդ օր ճամփորդապատում

Բարև, ես քեզ կպատմեմ իմ այս օրվա մասին: Այսօր մենք արեցին այս տարվա առաջին բացոդյա ընդանուր պարապմունքը: Իսկ դրանից հետո շարժվեցինք Մայր դպրոցի ավտոկայանատեղ: Պարզվեց, որ մենք ճամփորդելու ենք Անիվներ ջոկատի հետ: Մենք նստեցինք շատ մեծ երթուղային և սկսեցինք մեր ճանապարհորդությունը Երևանով մեկ: Մենք անցանք գետնանցումով և հայտնվեցինք«Միսաք Մանուշյանի անվան պուրակ»-ում: Մենք պուրակում խաղացինք-հանգստացանք,շրջան կազմեցինք և երգեցինք «Պուդուդիկ» երգը: Դա իմ մեջ շատ կտպավորվի, որովհետև բոլոր անցորդները մեզ էին նայում և նկարում էին, ես մի-քիչ ամանչում էի: Երգելուց հետո քայլքով շարժվեցինք Սարյանի տուն թանգարան: Առաջինը մենք տեսանք Մարտիրոսի մանկության նկարները: Իրենց ընտանիքում կար ինը երեխա: Նա ծնվել էր ռուսաստանում, բայց երբ դարձավ երկու տարեկան նրա հայրը գնեց մի փոքրիկ հողատարածք, որտեղ կառուցեցին մի փոքրիկ տուն, բայց Սարյանը ասում է, որ կարծես նրանք դղյակում ապրեին: Երբ Սարյանը դարձավ տասներկու տարեկան նրա հայրը մահացավ: Նրան կրդում էի իր մեծ եղբայրը: Եղբայրը հասկացավ, որ Մարտիրոսի մետ շատ լավ է սըացվում նկարելը և նրան տարավ Մոսկվայի նկարչության դպրոցում սովորելու: Սրյանի տոհմը եղել է Անիից, բայց հետո գաղթել են ռուսաստան: Սարյանը երիտասարդ տարիքում շատ է սիրել ճամփորդել մոլորակի արևելյան երկրներով: Նա Եգիպտոսից բերել է հինգ քարե դիմակ, չորսը նվիրել է Եգիպտոսի թանգարաններին:Այդ մեկը մնացել է իր մոտ: Այդ դիմակները խորհրդանշում էին անմահությունը: Երբ Սարյանը նկարում էր իրեն հարազատ մոտիկ մարդկանց նաև այդ նկարի կողքը նկարում էր այդ դիմակները, այդպիսով նա նրանց մաղդում էր անմահություն: Նա շատ է սիրել Հայաստանը և ուզեցել է այստեղ ապրի, բայց քանի որ տուն չի ունեցել ետ է վերադարձել Ռուսաստան: Սարյանի երազանքը իրականացավ, նա իր երկու տղաների և կնոչ հետ տեղափոխվեց Հայաստան: Նրանք շատ երկար ժամանակ ապրում էին վարձով, բայց 1921-1926թ. ձեռք բերեցին իրենց սեփական տունը: Այդ տարիների համար նրանց տունը շատ ճոխ էր: Սարյանը նույնիսկ ունեցել է իր մեծ աշխատասենիակը, որտեղ նա նկարում էր, դա տանիքի տակ էր: Նա խնդրել էր ճարտարապետին, որ տանիքը լինի կիսով ապակուց, որպեսզի լուսավոր լինի: Սարյանը շատ էր սիրում կանաչ թեյ խմել: Նա կանաչ թեյի մեջ լցնում էր աղ, կարագ, կաթ և մի բուռ հաց, ասում էին դա էր պատճառը, որ Սարյանը ապրեց ինսուներկու տարի: Մենք տեսանք Սարյանի առաջին գծանկարը և վերջին յուղաներկով նկարը: Նաև գիդը մեզ պատմեց, որ երբ Մարտիրոսը ուզում էր Ֆռանսյաից նավով բերել հայաստան իր նկարները շատ վատ բան տեղի ունեցավ: Երբ նավը կանգառ արեց Թուրքիայում թուրքերը վառեցին այն խցիկը որտեղ գտնվում էր Սարյանի նկարները, բայց երկու նկար փրկվեցին, որովհետև նրանք նավով չեին եկել Թուրքիա, և այդ երկու նկարներին միշտ ասում են փրկված նկար: Իմ սիրած նկարը «Եգիպտական դիմակներ» նկարն է: Այն ունի շատ խորը իմաստ: Մրգերը Հայ ժողովուրդն է, ափսեն Հայաստանն է, սեղանը ամբողջ աշխարհը իսկ դիմակները խորհրդանշում են անմահություն: Այսինքն Հայերը ցրված են ամբողջ աշխարհով մեկ, բայց միշտ անմահ են:  Մարտիրոս Սարյանի տուն թանգարանից հետո մենք քայլքով գնացինք մանկական երկաթուղի: Մոնք անցանք հին և շատ երկար գետնանցումով: Ես հաշվեցի իմ քայլերը, դրանք՝662-ն էին: շատ ափսոս, որ բացի գնացքից մանական երկաթուղիում ոչ մի ատրակցյոն չեր աշխատում:Մենք նստեցինք մեծ գնացքը: Այդպես անցավ մեր թափառաշրջությունը Երևանով մեկ:

Մայիսի 29

Ճամբարի առաջին օր

Մեր ճամբարի առաջին օրը սկսեց ծանոթությունով: Իսկ հետո մենք գնացինք ոսկեգործության սենյակ: իմ աշխատանքը արդեն ձուլված էր, ես շատ ուրախացա, և մեր ջոկատի սովորողներին և ընկեր Մարինեին  ցույց տվեցին իմ աշխատանքս: Մեր ջոկատի երեխաները գնացին,իսկ ես,Իռենը,Էլինան և Վիկան մնացինք ,որպեսզի ավարտենք մեր աշխատանքները: Երբ որ մենք վերադարձանք,թիմերի բաժանվեցիք և սկսեցինք տեղեկություններ առանձնացնել Մարտիրոս Սարյանի մասին: Սա էլ իմ աշխատանքը`

Մարտիրոս Սարյանի տուն թանգարանը գտնվում է Սարյան փողոցում: Թանգարանը բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում։ Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները։ Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ։ Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972 թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին։ Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։