Մարտի 24

Դեպք, որի մասին կուզեմ պատմել

Դե, ներկյանամ, արդեն հասկացաք իմ բլոգից, որ ես Սոնան եմ Գալստյան: Ես շատ եմ սիրում հորինել պատմություններ, իմ բլոգում նույնիսկ ունեմ հորինուկ բաժին.սա էլ հղումն է: Բայց այս պատմությունը ես չեմ հորինի այլ կպատմեմ իրականությունը:

Երբ ես երկուսուկես տարեկան էի, ես իմ ծնողների հետ գնացել էի Բուլղարիա: Դե այնտեղ կա ծո՜վ, բայց ծովը շատ ալիքոտ էր: Ես ընդամենը երկուսուկես տարեկան էի չէի կարողանում լողալ, իհարկե ջրի օղակ էի հագնում բայց մայրիկը և հայրկը ինձ հետ էին լողում: Երբ, որ ալիքներ էին լինում հայրիկը ինձ բարձրացնում էր ալիքի վրա: Մի օր նույնպես մենք գնացել էինք լողափ լողալու, այդ օրը ծովը նույնպես ալիքոտ էր: Հայրիկիս հետ գնացել էինք լողոլու, բայց շատ խորը չէ: Երբ ալիքները գալիս էին, հայրիկս ինձ բարձրացնում էր, երեք հատ ալիք մենք անցանք, բայց չորրորդը շատ բարձր էր հայրիկս ինձ չկարողացավ բարձրացնել: Երբ ալիքը անցավ հայրիկս տեսավ իմ պտտված օղակս, մտածեց, որ ես այնտեղ եմ: Հետո, երբ եկավ հայրիկս ցամաք, մայրիկիս հետ ինձ էին փնտրում: Մայրիկս տեսավ, որ ավազը շարժվում է, մոտեցան և տեսան, որ այնտեղ ես եմ:

Սա էր իմ վտանգավոր դեպքը