Հոկտեմբերի 24

Հայաստան Նախագիծ

Հայաստանի մասին

Մինչև 19-րդ դարի վերջը տարածված էր հայ ժողովրդի ծագման առասպելական տարբերակը, որ գրի էր առնվել Մովսես Խորենացու կողմից։ Սակայն ինչպես մյուս հին պատմիչները, Մովսես Խորենացին նույնպես չգիտեր Ուրարտու պետության գոյության մասին և Վանի շրջակայքի ուրարտական հուշարձանները վերագրում էր լեգենդար Արա Գեղեցիկին։

Նախաքրիստոնեականում չէր ասվում թե հայերի նախահայր՝ Հայկի հայրը ով է։ Օգնության է գալիս Ք.ա. III հազարամյակով թվագրված շումերաքադդական սեպագիր արձանագրությունը, որտեղ ասվում է, որ Հայկը Հայ-ի որդին է։ Հայ  ն եղել է տիեզերական ջրերի և իմաստության աստվածը։ Նրա թիկունքից են բխել Եփրատ և Տիգրիս գետերը։

Քրիստոնեական շերտում Հայկը Նոյի որդի Հաբեթի որդի Թորգոմի ժառանգներից է։ Այդտեղից էլ՝ միջնադարյան գրավոր աղբյուրներում Հայաստանին տրված «Թորգոմա տուն» և հայերին տրված «թորգոմյան ազգ» անվանումները (Աստվածաշնչի Թորգոմ նահապետը համարվում է Հայաստանի հնագույն պետական կազմավորումներից մեկի՝ Եփրատի ավազանում գտնված Թեգարամա-Թոգարմայի անվանադիր նախնին. այդ պետական կազմավորման մասին վաղագույն տեղեկությունները վերաբերում են Ք.ա. 20-18-րդ դարերին)։


Posted 24 Հոկտեմբերի, 2023 by sonablog in category Նախագծեր

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*