Մայիսի 11

Մայիսյան ֆլեշմոբ

Մի գարնան առավոտ արթնացա ու պատուհանից դուրս նայեցի, արդեն գարուն էր, ես շատ ուրախացա: Իջնում էի մայրիկի մոտ, և հիշեցի,որ մի քանի օրից մարտի ութն է և պետք է մայրիկին նվեր պատրաստել: Մարտի ութին առավոտյան ես մայրիկին գնեցի ծաղիկներ, բայց երբ, որ մայրիկը եկավ այ քեզ հրաշք, ինձ մի մեծ փունջ յասաման էր բերել, ես շատ ուրախացա, և մայրիկիս նվիրեցի  մեկ փունջ հրաշալի կակաչ:

Մայիսի 3

Հրաշալի և կարևոր ինֆորմացիա կոչականներով

Բարև, ա՛յ հետաքրքրվող, այս ինչու ես մտել իմ բլոգ, ուզում ես իմ պատմությունները կարդաս, թե առաջադրանքներս ստուգես, հիշեցնում եմ իմ բլոգում կան շատ բաժիններ, որը, որ քեզ հետաքրքրում է այդտեղ էլ կարող ես մտնել:Ա՛յ հետաքրքրվող, լսիր,  այս պատմությունը լինելու է իմ ընկերների մասին: Ասեմ, որ ես շատ ընկերներ և դասընկերներ ունեմ, բայց ամենա ամենա մոտիկները, Իռե՛նը, Մարիա՛մը և Վիկա՛ն են:Գիտե՞ս, որ պետք է շատ լավ սովորես, որ խելացի լինես,Ինչպես Իռենը, պետք է համառ չլինես, ինչպես Մարիամը, և ամենակարևորներից մեկը պետք է հետաքրքրասեր լինես, ինչպես Վիկան է և իմ բոլոր այլ ընկերները: Իմ հրաշալի՛ դիտորդ, եթե այս երեք պայմանը պահես, իմացի, որ համարիա թե բոլորը քեզ պետք է հարգեն, սիրեն, և ամենակարևորը ընկերություն անեն քո հետ:                                                                                                      Քեզ մի փոքրիկ առաջադրանք իմ կողմից, գրիր եթե ես ընկերներ ունեմ, ինչպիսի՞ն եմ ես:

Ապրիլի 24

Ինչու մարդը պետք է լինի հնարագետ

Մարդկանց շատ տեսակներ կան, կան տարբեր ոճի մարդիկ, տարբեր սեռի, խելքի , մտքի: Հնարագետ լինելը  նշանակում է այնքն խելացի պետք է լինես, որ հնար գտնես, և այդ հնարը ճիշտ գործի: Կան մարդիկ, որ շատ կուզենային հնարագետ լինել, իսկ մյուսները նույնիսկ չգիտեն` դա ինչ բան է: Մարդիկ ուզում են հնարագետ լինել, որովհետև այդ մարդկանց շատ գնահատում են: Բայց այդպիսին դառնալը շատ դժվար է, և պետք է քրտնաջան աշխատես, գրքեր կարդաս, որպեսզի կարողանաս հնարամիտ մտքեր հորինել: Իսկ գիտեք ինչու է դժվար, որովհետև եթե հեշտ լիներ, բոլոր մարդիկ կանեին, և հնարամիտ մարդիկ չէին գնահատվի, այլ կլինեին սովորական մարդկանց նման: Իսկ հիմա դու հասկացար, թե ինչու մարդը պետք է լինի հնարագետ:

Մայիսի 25

Ելակոտ ոզնու երազանքը

Լինում  է չի լինում, մի ոզնի է լինում: Նրա անունը լինում է Մակս:Նա ունենում է մի ընկերուհի: Այդ ընկերուհու անունը Սաթենիկ էր: Նա շատ էր սիրում հատապտուղներ հավաքել, իսկ ոզնին սիրում էր ելակ ուտել: Մի օր նրանք գնացին անտառ, և չտեսան ոչ մի ելակ: Պարզվեց, որ ոզնին էր կերել, և աղջիկը նրա անունը դրեց Ելակոտ Ոզնի: Դրանից հետո Ոզնին երազում էր ելակի մասին: Անցավ մեկ տարի, ելակները աճեցին, և ոզնին ուրախացավ : Վազեց անտառ ելակ ուտելու:

Մայիսի 18

Արևոտ փիղը խաղում էր

Մի անգամ փիղը դուրս եկավ խաղալու:  Նա վերցրեց գնդակ, և գնաց լճի մոտ: Այնտեղ ուժեղ արև էր, դրա համար նա այրվեց և դարձավ արևոտ փիղ :Գնդակով խաղում էր և եկավ նրա ընկերը: Նրանք   խաղում էին, մեկ էլ լիճից մի կոկորդիլոս հարձակվեց նրանց վրա: նրանք փաղչում էին, բայց կոկորդիլոսը նրանց ճանապարհը կտրեց, ասաց.

-Կնկերանա՞ք ինձ հետ, ես ձեզ չեմ վնասի,մենք կլինենք մոտիկ ընկերներ: Նրանք ասացին

-Այո, համաձայն ենք, բայց խոստացի, որ չես վնասի մեզ:

-Խոստանում եմ: ասաց կոկորդիլոսը, և նրանք դարձան մոտիկ ընկերներ:

Ապրիլի 19

Սահնակը

Լինում է չի լինում մի սահնակ: Այս սահնակը շատ ուրախ էր, երբ սահում էր: Մի անգամ նա աշղատանքի վայրում էր,     (սահադաշտում) : Մի չարաճճի աղջիկ եկավ սահադաշտ, ու ընտրեց հենց այդ սահնատը:  Սահնակը չեր ուզում ,որ աղջիկը իրա վրա նստեր, դրա համար էլ քցում էր նրան սահնակը: Աղջիկը չեր հանձնվում , կանգնում էր, ու նստում էր սահնակի վրա

Ապրիլի 19

Ծիածանը

Ծիածանը առաջանում է անձրևից և արևից:  Ծիածանը ունի գեղեցիկ գույներ, կարմիր, նարնջագույն, դեղին,կանաչ,կապույտ, մանուշակագույն, վարդագույն:  Ծիածան եթե չլիներ, բոլորը տխուր կլինեին:

Փետրվարի 13

Նամակ այլմոլորակայինից

Բարև իմ ընկեր, ես ապրում եմ Գրիդա մոլորակում: Գրիդայում չկան մարդիկ, այլ կան այլմոլորակայիններ, նաև չկան տներ: Մենք շատ ենք սիրում մեր մոլորակը, որովհետև նա շատ գեղեցիկ է և գունավոր:   Այնտեղ հետաքրքիր է ապրելը:

 

 

 

Սիրով Սոնայից

Սիրելի ընկերոջս