19.01.2022
Առաջին հերթին մենք արեցինք ընտրությամբ գործունեություն: Քանի որ այսօր իմ համերգն էր, ես ընտրությունից հետո գնացի նորից 4-1-ի դասարան: Այնտեղ մեզ սպասում էին 8-րդ և 6-րդ դասարանցիները: Նրանք մեզ պատրաստել էին տարբեր հավես խաղեր: Մենք բաժամվեցինք 3 թմի, ասեցին մեզ, ժամանակի կեսը կտրամադրենք խաղերին, իսկ մյուս կեսը կխոսենք համակարգչային խաղերի և մուլտֆիլմերի մասին, արդյոք նրանք լավ ազդեցություն են թվում, թե՞ ոչ: Մենք խաղացինք նրանց պատրաստած խաղերը և զրուցեցինք: Այդ խաղերը միավորներով էին, և վերջում ասեցին նրանք մեր պատասխանները: Փաստորեն երեք թմերն էլ ունեին 5 միավոր: Դրանից հետո մենք գնացինք նկարահանվելու, մենք երգեցինք և մեզ տարբեր հարձեր էին տալիս: Դրանից հետո ես գնացի մեր ջոկատ և այդ ժամանակ երկար դասամիջոցն էր: Երկար դասամիջոցից հետո դասերը վերջացան, ես մնացի երկարօրյա: 14:45 էր մենք իջանք մայր դպրոց: Մենք արեցինք մեր հանդեսը, և այդքանով իմ օրը վերջացավ:
18.01.2022
Այսօր երեքշաբթի է, այդ պատճառով էլ մենք արել ենք ընդանուր պարամունք: Քանի որ վաղը ես մասնակցում եմ ժամերգությանը, ընկեր Մարինեն ինձ կանցեչ 4-1-ի դասարան: Մենք կրկնեցինք երգերը, և մայրենիի ուսուցչուհի ընկեր Մարինեի հետ մենք կարդացինք արևմտահայերեն: Ընկեր Մարինեին օգնության էին եկել 2 աղջիկներ ավագ դպրոցից: Մենք նաև խաղեր խաղացինք: Բաժանվեցինք 2 թմի և համացանցից գտանք մյուս թմի համար առակներ: Այդ առակները ընտրելուց հետո ընկեր Մարինեն բաժանեց տողերով և տպեց: Դրանից հետո պետք է ճիշտ տողերով գտնեինք միմյանց առակները: Մենք նորից կրկնեցինք բանաստեղծությունները և երգերը: Այդքանով իմ օրը ավարտվեց դպրոցում:
Ուսումնական ժամերգություն
17.01.2022
Այսօր մենք առաջին հերթին արեցինք ընտրությամբ գործունեություն, իսկ հետո բաժանվեցինք ջոկատների: Այստեղ մեզ սպասում էին միս Անին, և Գայանե Համլետովնան: Ես և ընկերուհիս Իռենը ընտրել ենք թարգմանչական ջոկատը: Մենք զրուցում էինք ճամփորդության մասին: Մենք լուծեցինք բնագիտության ֆլեշմոբը, իսկ ֆլեշմոբից հետո եղավ երկար դասամիջոցը: Մենք անգլերեն արեցինք, և այդպիսով մեր օրը վերջացավ: