Ապրիլի 27

Թեսթ 9

Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր տրված հարցերին:

Եզոպոսը համաշխարհային առակագրության խոշոր դեմքերից է: Նրա առակներով է պայմանավորված համաշխարհային գրականության մեջ առակագրության՝ որպես առանձին ժանրի զարգացումը: Եզոպոսի մասին կենսագրական տեղեկությունները շատ սուղ են: Ամենահին հիշատակությունը V  դարի հույն պատմիչ Հերոդոտոսինն է, որից ենթադրվում է, որ նա ապրել է մ. թ. ա. VI  դարում, Սամոս քաղաքում, եղել է ստրուկ և սպանվել է Դելփիքում: Ենթադրություններ կան, որ նա հույն էր` Թրակիայից կամ Փռյուգիայից: Եզոպոսի մասին շատ զրույցներ և ավանդություններ են պահպանվել: Դրանցից թերևս ամենահիշարժանը հետևյալն է.

Մի օր, Քսանթոսը ցանկանալով ճաշկերույթ տալ ի պատիվ աշակերտների՝ Եզոպոսին կարգադրեց, որ գնա աշխարհի ամենից լավ բանը գնի շուկայից և համեղ ճաշ պատրաստի:

-Շատ լավ, տե՛ր,-ասաց Եզոպոսը և գնաց:

Ճաշի ժամին յուրաքանչյուր աշակերտի առաջ մի աման լեզու էր դրած:

-Ի՞նչ է սա,-հարցրեց Քսանթոսը զարմացած:

-Լեզու, տեր իմ:

-Մի՞թե սա է աշխարհի ամենալավ բանն է, հիմար,-գոռաց Քսանթոսը:

-Ասացեք, տեր իմ,-պատասխանեց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի լավ , քան լեզուն. լեզուն է հասարակական կյանքի շաղկապը, ճշմարտության և իմաստության գործիքը, գիտությունների բանալին: Առանց լեզվի ինչպե՞ս կզարգանար ուսումն ու գիտությունը, առանց լեզվի ինչպե՞ս մարդիկ միմյանց պիտի հայտնեին իրենց ուրախությունը կամ վիշտը, իրենց հուզող մտքերը:

Բոլոր աշակերտները, նրանց հետ նաև Քսանթոսը, հավանություն տվեցին Եզոպոսի բացատրությանը:

Մի ուրիշ անգամ Քսանթոսն ասաց Եզոպոսին.

-Եզոպո՛ս, գնա շուկա և այս անգամ աշխարհի ամենավատ բանը բեր մեզ համար:

Եզոպոսը գնաց շուկա և դարձյալ լեզու բերեց: Քսանթոսը բարկությունից իրեն կորցրել էր:

-Հանդարտվե՛ք ,տեր իմ, -ասաց Եզոպոսը,-ի՞նչ կա աշխարհում ավելի վատ, քան լեզուն. դրանով են կործանվում ամբողջ պետություններ, դրանով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքներն ու բամբասանքները, դրանով են մարդիկ վիրավորական խոսքեր ասում միմյանց և դրանով են , վերջապես, թագավորները արձակում իրենց անարդար հրամանները: Լեզուն, տեր իմ, աշխարհի ամենալավ և ամենավատ բանն է, նայած , թե ում բերանի մեջ է գտնվում այն, նայած, թե ով է լեզվի տերը:

-Դու հաղթեցիր, Եզոպոս,-ասաց Քսանթոսն իր զայրույթը զսպելով:

Եզոպոսի առակները սրամիտ են, լի իմաստությամբ, մարդկային արժանապատվությամբ և ունեն փիլիսոփայախրատական նշանակություն:
Մեզ հասած եզոպոսյան առակների հիմնական ժողովածուն (500-ից ավելի առակներ) կազմվել է I–II դարերում: Հին Հունաստանում ծագել է «եզոպոսյան լեզու» արտահայտությունը, երբ թե՜ բանավոր, թե՜ գրավոր խոսքում մտքերը Եզոպոսի նման արտահայտում են քողարկված, փոխաբերական արտահայտություններով: Հայ գրականության մեջ եզոպոսյան լեզուն վարպետորեն օգտագործել է առակագիր Վարդան Այգեկցին:

V դարում հայերն արդեն ծանոթ էին եզոպոսյան առակներին: Դրանք հայերեն առաջին անգամ լույս են տեսել 1818 թ-ին, Վենետիկում:

1.Տեքստի բառերից 4-ում բաց թողած տառի փոխարեն  գծիկ է դրված: Լրացրո՛ւ բաց թողած տառերը և ներկիր որևէ գույնով:

թագավորները, անարդար, մարդիկ, աշխարհի:

2.Տեքստում ընդգծի՛ր Եզոպոսից մեզ հասած տեղեկությունները:

3.Որպես աշխարհի լավ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվի միջոցով են մարդիկ հայտնում իրենց ուրախությունը, վիշտը կամ հուզող մտքերը:

բ. Լեզվով են կատարվում բոլոր ստերը, կեղծիքները և բամբասանքները:

գ. Լեզուն ամենակարևոր օրգանն է:

դ. Լեզվի միջոցով են թագավորները անարդար հրամաններ արձակում:

4.Ինչո՞ւ Քսանթոսը Եզոպոսին ուղարկեց շուկա՝ աշխարհի ամենալավ բանը բերելու:

ա. Ցանկանում էր հետաքրքիր ընթրիք ունենալ:

բ. Ուզում էր տեսնել՝ ինչ կբերի Եզոպոսը:

գ. Ցանկանում էր ճաշկերույթ տալ՝ ի պատիվ աշակերտների:

դ. Ինքը չէր կարող գնալ:

5. Երկրորդ անգամ Քսանթոսն ի՞նչ խնդրեց բերել շուկայից:

Երկրորդ անգամ Քսանթոսն ուզեց աշխարհի ամենավատ բանը:

6.Տեքստից ելնելով գրիր, թե ինչո՞ւ է լեզուն աշխարհի ամենալավ բանը:

Լեզուն ամենալավ բանն է, որովհետև

7. Լեզվի մասին ի՞նչ առածներ գիտես, գրի՛ր երկու առած:

Թրի կտրածը կլավանա, լեզվի կտրածը չի լավանա:

Թուրը մի մարդ սպանեց, լեզուն՝ մի բանակ:

8. Որպես աշխարհի ամենավատ բան, Եզոպոսն ընտրել էր լեզուն, որովհետև`

ա. Լեզվով մարդիկ վիրավորական խոսքեր են ասում միմյանց:

բ. Լեզուն կարևոր օրգան չէ:

գ. Առանց լեզվի էլ կլինի ապրել:

դ. Լեզուն թաց և լպրծուն է:

9. Տեքստում կարմիր ներկի՛ր մեկ հարցական նախադասություն:

10.Տեքստից դուրս գրիր  հոգնակի թվով օգտագործված գոյականները և առանձնացրու հոգակիի վերջավորությունը:

դեմքերից-դեմքից,  տեղեկություններ-տեղեկություն, Ենթադրություններ-ենթադրություն,                                                        զրույցներ-զրույց,ավանդություններ-ավանդություն,Դրանցից-դրանից, աշակերտների-աշակերտ,                 պետություններ-պետություն,ստերը-սուտ, կեղծիքներն-կեղծիք,բամբասանքները-բամբասանք,հրամանները-հրաման,

առակները-առակ, ունեն-ունի, դարերում-դարում:

11.Տրված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան, կարդա՛ նախադասությունը և դի՛ր բաց թողնված նշանը:

Եզոպոսին կարգադրեց,որ գնա շուկա և գնի աշխարհի ամենից լավ բանը:

12.Ո՞ր բառն է շավիղ բառի հոմանիշը:

ա Հյուսել

բ. Շարել

գ. Կածան

դ. Տավիղ

13.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված կազմությունը:

ա. Ճաշ-պարզ

բ. Թագավոր-ածանցավոր

գ. Վիշտ-բարդ

դ. Գիտություն-ածանցավոր

14.Փակագծերում տրված բառերը ձևափոխելով` տեղադրի՛ր բաց թողած տեղերում:

Եզոպոսի ծննդյան և մահվան  թվականները հայտնի չեն, ենթադրվում է, որ նա ապրել է մ.թ.ա. 6-րդ դարում :

15. Համացանցից ընտրիր Եզոպոսի առակներից ևս մեկը, կարդա, գրավոր պատմիր (համառոտ):

Ձկնորսն իր ցանցը ձգեց և մի ձկնիկ հանեց: Ձկնիկը խնդրեց, որ առայժմ բաց թողնի իրեն, ինքը շատ փոքր է, թող մեծանա, ձկնորսը հետո կբռնի և ավելի շատ օգուտ կունենա: Բայց ձկնորսն ասաց. “Կարո՞ղ է հիմար եմ, որ բռնածս թողնեմ”:

Ապրիլի 27

27.04.2022

Հաշվի՛ր

    • 30-ի 1/2   15 մասը 
    • 164-ի 1/4 41 մասը
    • 3000-ի 1/100 30մասը
  1. Հաշվի՛ր
    • 420 դրամի 1/6 70 մասը
    • 360 լ-ի 1/12  30մասը
    • 480 կմ-ի 1/16  30 մասը
  2. Գտի՛ր այն թիվը, որի
    • 1/10 մասը 18 է 180
    • 1/6 մասը 20 է 120
    • 1/9 մասը 22 է 198
  3. Արտահայտի՛ր նշված միավորներով
    • 1/25 մ = 🥱 մմ 40
    • 1/40 ց = 🥱 գ 2500
    • 1/8 օր = 🥱 ժ212
  4. Գտի՛ր նշված թվի նշված մասը
    • 120-ի 5/6 մասը 100
    • 34-ի 1/2 մասը 17
    • 250 -ի 12/25 մասը 120
    • 144-ի 7/12 մասը84
Ապրիլի 26

Ածանցների տեսակները

Ածանցները լինում են նախածանցներ և վերջածանցներ:

Բառի սկզբից դրվող ածանցները նախածանցներ են: Առավել գործածվող նախածանցներն են՝

ան-անտուն, անգույն
ապ— ապերախտ, ապօրինի
դժ-դժբախտ, դժգոհ
մակ-մակերես, մականուն
չ-չխոսկան, չտես
ստոր-ստորադաս, ստորագրել
հակ-հակազդել, հակահարված
տ-տգետ, տգեղ

Բառի վերջից ավելացող ածանցները վերջածանցներ են: Առավել գործածվող վերջածանցներն են՝

  • -ակ, -իկ,-ուկ վերջածանցներ, օրինակ՝ տնակ, փոքրիկ, գառնուկ,
  • -ային, -ական,  վերջածանցներ, օրինակ՝ քաղաքային, գյուղական,
  • -ավուն, -եղ, -ի, -(կ) ոտ վերջածանցներ,  օրինակ՝ դառնավուն, համեղ, աղի, վախկոտ, բրդոտ
  • -անոց, -արան, -ոց, -ստան, -ուտ վերջածանցներ, օրինակ՝ ծաղկանոց, լոգարան, դպրոց, մրգաստան, թփուտ,
  • -անք, -մունք, -ություն,  -ույք,  -ուստ վերջածանցներ, օրինակ՝ աշխատանք,, մտածմունք,  զվարճություն, հաճույք, փախուստ,
  • բար, պես, որեն- վերջածանցներ, օրինակ՝ հերոսաբար, մեծապես, մեղմորեն

Առաջադրանքներ՝

1.Տրված բառերը դարձրու ածանցավոր՝ ձյուն, հեքիաթ, թիվ, բժիշկ:

Ձնոտ, հեքիաթային, անթիվ,թվային, բժշկական, բժշկություն, բուժքույր:

2.Մեկ բառով գրիր.

Քար ունեցող-քարոտ
Կեղտ ունեցող-կեղտոտ
Մուր ունեցող-մրոտ
Յուղ ունեցող-յուղոտ
Ժանգ ունեցող-ժանգոտ
Փուշ ունեցող-փշոտ
Ցեխ ունեցող-ցեխոտ

3.Հետևյալ վերջածանցներով կազմիր նոր բառեր,
յուրաքանչյուր ածանցով երեքական բառ:

-ական-  թվական, բժշկական, խոհարարական
-արան- պահարան, սառնարան, բառարան:
-ավոր-բանավոր, թագավոր, մերձավոր:
-անոց-ամառանոց, կարանոց, կոշիկանոց:
-իկ-փոքրիկ, բլրիկ, բունիկ:
-ակ-պուրակ, տնակ, գնդակ:

4.Հետևյալ նախածանցներով կազմիր նոր բառեր:

ան-անորոշ
դժ-դժգոհ
տ-տնտեսուհի
ընդ-ընդգծել:

5.Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:

Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Ածանց և վերջավորություն

Բառերի կազմությունն ուսումնասիրելիս շատ կարևոր է ածանցները տարբերել վերջավորությունից:

Ածանցները, բառին ավելանալով, փոխում են բառի ձևը և իմաստը. Օրինակ՝ սենյակ-սենյակային, քար-քարոտ, լույս-լուսավոր

Վերջավորությունները, ավելանալով բառին, փոխում են բառի ձևը, բայց իմաստը մնում է նույնը, օրինակ՝ սենյակ-սենյակում, քար- քարեր, լույս-լույսից

Ապրիլի 25

25.04.2022

Աշխատանքը կատարում ենք բլոգում

1)Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 6 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3։

  • 362433
  • 334363
  • 433336
  • 34363

2)Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 7 թվանշանը։

  • 7-ով
  • 70-ով
  • 700-ով
  • 7000-ով

3)Գտիր այն թիվ, որը 18-ի հնգապատիկից մեծ է 24-ով։

  • 90
  • 114
  • 42
  • 2160

4)Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․ 8տ*50կգ>8տ7ց

  • 1
  • 8
  • 6
  • 2

5)Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

  • 7894,6532,4231,360,50
  • 48,560,2006,4567,4569
  • 361,561,4896,48962,1
  • 7,19,29,38,45,9,77

6)8ժ40ր-ն արտահայտիր րոպեներով։

  • 480
  • 840
  • 520
  • 48ն

7)Գտիր անհայտ բաղադրիչը. 360- * =210

  • 570
  • 150
  • 75600
  • 3

8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 46 սմ է։

Լուծում 46×2=92

Պատ.՝P=92 սմ

9)Հաշվիր 6սմ 4մմ, 7սմ 9մմ, 7սմ որ 8մմ և 8սմ կողմերով քառանկյան պարագիծը։

Լուծում 6 + 7 + 7+ 8 = 28սմ.    4+9+8=21 մմ.   2+28=31.   30սմ 1 մմ

Պատ.` 30 սմ 1մմ

10)Ըստ օրինաչափության՝ գտիր տրված հաջորդականության հերթական անդամը։45, 445, 845,․․․

1245

11)Հաշվիր 14•(400-568:4)-16480:(5•8) արտահայտության արժեք

3200

12)Ո՞ր պատկերի 3/5 մասն է գունավորված։

1)     +

2)

3)

13) Քանի՞ րոպե է 4/5 ժամը

  • 48ր
  • 75ր
  • 45ր
  • 54ր

14)Քառակուսու պարագիծը 32 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

Լուծում 32:4=8

8×8=64

Պատ.՝64 մակերեսը

15) Հաշվի՛ր 9դմ 4սմ, 3դմ 9սմ և 6դմ 7սմ հատվածներով բեկյալի երկարությունը։

 

16)Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 12-ով։

1) Կմեծանա 24-ով

2) Կմեծանա 12-ով

3) Կփոքրանա 12-ով

4) Կփոքրանա 24-ով

17)Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

2) 10

3) 2

4) 20

Ապրիլի 24

Письмо

Здравствуй  Света. Как у тебя дела,?

В нашем дворе расцвел душистый ландыш.Каждое утро я жду моих друзей, чтобы вместе мы пошли в школу. Солнечный луч осветил класс. В нашем дворе расцвел душистый ландыш.

 

 

 

Ապրիլի 22

My family 06-10.09.2021

I am Sona. My family are of for. My mother’s name is Lida my father’s name is Stepan, and my brother’s name is Mark. I am eight, Mark is five, mother is thirty-six, and my father is forty-for. I have many toys, I like to play with Barbe, I like to play with Mark’s, too. I like my family.

Ապրիլի 22

20-21.04.2022

Մաս և ամբողջ

1. Արտահայտիր․

Օրինակ՝ 1 սմ-ը  մետրով

Քանի որ 1 մ=100 սմ, ուստի՝

1 սմ= 1/100 մ։

  • 1 դմ-ը մետրով

1/10մ

  • 1 մ-ը կիլոմետրով

1/1000կմ

  • 1 մմ-ը սանտիմետրով

1/10 սմ

  • 1 կգ-ը տոննայով

1/1000տ

  • 1 ց-ը տոննայով

1/10 տ

  • 1 գ-ը կիլոգրամով։

1/1000կգ

Օրինակ՝ 1 վ-ը  արտահայտիր  րոպեով՝

Քանի որ 1 ր=60վ, ուստի

1 վ= 1/60 ր

  • 1 ժ-ը    1/24օրով
  • 1 ր-ն  1/60 ժամով
  • 1 տարին 1/100 դարով։
  1. Ինչի է հավասար  նշված  մասը։

Օրինակ՝  հազարերորդ տոննան

1 տ=1000 կգ, ուրեմն՝ 1/1000տ=1 կգ

  • 1 հազարերորդ  1/1000 կիլոգրամը=1տ
  • 1 հազարերորդ  1/1000   կիլոմետրը=1մ
  • 1 քսանչորսերորդ  1/24 օրը=1ժ
  • 1վաթսուններորդ  1/60  մասը=1 մաս
  • 1 տասներկուսերորդ  1/12  տարին=1ամիս
  1. Գտիր թվի նշված մասը։
  • 160-ի   1/4-րդ մասը 40
  • 250-ի   1/5-րդ մասը 50
  • 3000-ի   1/10-րդ մասը 300
  • 180-ի   1/9-րդ մասը 20
  1. Հաշվիր։
  • 245 կգ-ի  1/5-րդ մասը 73կգ
  • 24 ժ-ի   1/4-րդ մասը 6ժ
  • 210 դրամի  1/7-րդ մասը 30 դրամ
  1. Արտահայտիր նշված միավորներով։
  • 1/6  ժ= 10 ր
  • 1/5  կմ = 200մ
  • 1/12  օր =2 ժ
  • 1/4 տարի =3 ամիս
  • 1/10  ց = 10կգ
  • 1/20  մ = 5սմ
Ապրիլի 22

Բնագիտական փորձ

Մենք այսօր արեցինք բնագիտական փորձ: Մեզ պետք է ափսե որի մեջ կա ջուր, տարա, մոմ և կրակայրիչ: Ափսեի մեջ լցրեք ջուր, մոմը վառեք և դրեք ափսեի մեջ, իսկ հետո դրեք տարան մոմի վրա և տեսեք թե, ոնց է ջուր բարձրանում և մոմը հանգչում: Դա կապված է օդի քչության հետ:

Ապրիլի 22

22.04.2022

Проверочная работа
К данным словам подберите однокоренные имена существительные с шипящей на конце. Не забудьте написать мягкий знак после шипящей на конце имён существительных женского рода!
Мячик-мяч
Помощник- помощь
Ключик-ключ
Мышеловка- Мышь
Чертёжник-чертёж
Дочурка-дочь
Вещица-вещь
Брошка- брошь
Цирк-циркач
Сторожка-сторож
Печник-печь
Скрипка-скрипач
Ночлег-ночь
Тишина-тише
Eжиха-ёж