Հոկտեմբերի 2

ՀՀ մայրաքաղաքները

Տարբեր դարաշրջաններում Հայաստանն ունեցել է 12 մայրաքաղաք:

Դրանք են՝ Վան, Արմավիր, Երվանդաշատ, Արտաշատ, Տիգրանակերտ, Վաղարշապատ, Դվին, Բագարան, Շիրակավան, Կարս, Անի, Երևան:

 

Տիգրանակերտ

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը դարձավ աշխարհի մեծագույն տերություններից, մայրաքաղաք Արտաշատը մնաց երկրի հյուսիսում:
Հրաժարվելով տերության ծայրամասում հայտնված Արտաշատից՝ արքայից արքան մ.թ.ա. 80-ական թվականներին նոր մայրաքաղաք կառուցեց Աղձնիքում՝ Արևմտյան Տիգրիսի վտակ Քաղիրթ գետի հովտում։

Արտաշատն արդեն չէր կարող կառուցել նոր մայրաքաղաք , քանզի մնացել էր տերության ծայր հյուսիսում, իսկ Անտիոքը գտնվում էր բուն հայկական հողերից դուրս և ուներ օտարազգի բնակչություն։ Ահա թե ինչու նոր մայրաքաղաքի կառուցումը դարձավ օրակարգի հարց։ Այն հիմնադրվեց Աղձնիք նահանգում, Տիգրիսի ձախակողմյան վտակներից մեկի ափին, որտեղ ժամանակին թագադրվել էր հայոց արքան։

Մայրաքաղաքը կառուցվեց մ.թ.ա. 70-ական թվականների ընթացքում և անվանակոչվեց Տիգրանակերտ՝ ի պատիվ հայոց հզոր արքայի։ Մայրաքաղաքը բնակեցնելու նպատակով Տիգրան Բ-ն նվաճված երկրների քաղաքային բնակչության մեծ մասը բռնագաղթեցրեց Հայաստան։ Հույն պատմիչ Ապպիանոսի վկայությամբ, միայն Կապադովկիայից Հայաստան տեղափոխվեց 300 հազար մարդ, մոտավորապես 100 հազար մարդ էլ՝ Կիլիկիայի 12 քաղաքներից։ Հայաստան տեղափոխված կես միլիոնի հասնող ամբոխը բնակեցվել է Տիգրանակերտում, Արտաշատում, Արմավիրում, Երվանդաշատում, Վանում և այլ քաղաքներում։+

Այսպիսով, կարճ ժամանակամիջոցում կառուցվեց մեծ ու շքեղ մի քաղաք։ Քաղաքը շրջապատված է եղել 25 մետր բարձրությամբ պարիսպներով, ունեցել է անառիկ միջնաբերդ։ Հետաքրքիր է, որ թագավորական պալատը կառուցվել է միջնաբերդից դուրս։ Տիգրան Մեծ Տիգրանակերտում հավաքել է արհեստների և արվեստների որակյալ մասնագետներ, այդ թվում՝ դերասաններ, կառուցել թատրոնի շենք։ Լուկուլլոսը (մ.թ.ա. 69) թվականին, գրավելով Տիգրանակերտը, իր հաղթանակը տոնել է Տիգրանակերտի թատրոնում, ապա ազատ արձակել ամենքին՝ վերադառնալու իրենց վայրերը։

 

Շիրակավան

Աշոտ Բագրատունու մահից հետո գահը ժառանգեց նրա որդին`Սմբատ Բագրատունին, և իր նստավայր ու երկրի նոր մայրաքաղաք Շիրակավանում թագադրվեց: Շիրակավանը 11-րդ դարում ավերեցին սելջուկները: Այն վերականգնվեց 12-րդ դարի 2-րդ կեսին: Շիրակավանի բնակչությունը տեղահանվել է 1920 թ., և մի մասը բնակություն է հաստատել Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում:

Շիրակավան կամ Երազգավորս, միջնադարյան հայկական քաղաք, Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը 890-929 թվականներին։ 19-րդ դարի վերջում Շիրակվանն արդեն վերածվել էր փոքր գյուղի։ Ներկայումս բնակավայրը մասնակիորեն ողողված է Ախուրյան գետի ջրերով։Այժմ քաղաքի տեղանքում գտնվում է համանուն գյուղը։

Հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառի հետ միասին Երազգավորսը նույնպես սկզբում՝ III—VIII դարերում, պատկանում էր Կամսարական նախարարական տանը:


Posted 2 Հոկտեմբերի, 2022 by sonablog in category Հայրենագիտություն

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*