Ելակոտ ոզնու երազանքը
Լինում է չի լինում, մի ոզնի է լինում: Նրա անունը լինում է Մակս:Նա ունենում է մի ընկերուհի: Այդ ընկերուհու անունը Սաթենիկ էր: Նա շատ էր սիրում հատապտուղներ հավաքել, իսկ ոզնին սիրում էր ելակ ուտել: Մի օր նրանք գնացին անտառ, և չտեսան ոչ մի ելակ: Պարզվեց, որ ոզնին էր կերել, և աղջիկը նրա անունը դրեց Ելակոտ Ոզնի: Դրանից հետո Ոզնին երազում էր ելակի մասին: Անցավ մեկ տարի, ելակները աճեցին, և ոզնին ուրախացավ : Վազեց անտառ ելակ ուտելու:
Արևոտ փիղը խաղում էր
Մի անգամ փիղը դուրս եկավ խաղալու: Նա վերցրեց գնդակ, և գնաց լճի մոտ: Այնտեղ ուժեղ արև էր, դրա համար նա այրվեց և դարձավ արևոտ փիղ :Գնդակով խաղում էր և եկավ նրա ընկերը: Նրանք խաղում էին, մեկ էլ լիճից մի կոկորդիլոս հարձակվեց նրանց վրա: նրանք փաղչում էին, բայց կոկորդիլոսը նրանց ճանապարհը կտրեց, ասաց.
-Կնկերանա՞ք ինձ հետ, ես ձեզ չեմ վնասի,մենք կլինենք մոտիկ ընկերներ: Նրանք ասացին
-Այո, համաձայն ենք, բայց խոստացի, որ չես վնասի մեզ:
-Խոստանում եմ: ասաց կոկորդիլոսը, և նրանք դարձան մոտիկ ընկերներ:
Беласнежка — сказка
Ինչ կլիներ…
Եթե հսկա լինեի, իմ մեծ ոտքերով կգնայի ծով և կլողայի:
Եթե մրջյունները մարդկանցից մեծ լինեին, նրանք կաշխատեին և ավելի գեղեցիկ մոլորակ կունենայինք:
Եթե տները ծառերից կախված լինեին, մենք կճոճվեինք:
Եթե ծաղիկները հողին կպած չլինեին, առանձին տներ կունենային:
Եթե պաղպաղակները դաշտում աճեին, ամեն օր կգնայի դաշտ և պաղպաղակ կքաղեի:
