Հոկտեմբերի 4

Արծաթ ոսկի և պլատին

Արծաթ

Արծաթը գեղեցիկ և փափուկ մետաղ է, որը հալվում է 960,5 c.

Արծաթը հայտնի է շատ վաղուց։ Եգիպտոսում պեղվել են ավելի քան 6000 տարվա հնություն ունեցող արծաթե զարդեր։ Ավելի ուշ արծաթը օգտագործվում էր դրամային համաձուլվածքներում։ Մ.թ.ա. 2500 թվականին շատ երկրներում արծաթն օգտագործվել է որպես մետաղադրամ։ Արծաթից պատրաստված գեղարվեստական առարկաներ են գտնվել նաև Էրեբունիում, Երզնկայում (մ. թ. ա. 5-4-րդ դարերում), Արտաշատում (մ. թ. ա. 2-1-ին դարերում)։

Արդյունաբերության մեջ արծաթը ստանում են հիմնականում կապարի և պղնձի կոնցենտրատների վերամշակումից։ Սև պղնձից արծաթը անջատում են էլեկարոլիտային ռաֆինացման ժամանակ։ Սև կապարից արծաթն անջատում են ցինկի միջոցով։ Լուծվելով ցինկում՝ այն անջատվում է ցինկի փրփուրի հետ, որից ցինկը հեռացնում են թորելով (1250 °C)։

Արծաթի վերջնական մաքրումը կատարվում է էլեկտրոլիզով։ Արծաթային հանքանյութերից արծաթը ստանալու համար հանքանյութերը ենթարկում են գրավիտացիոն հարստացման, ապա անջատում են արծաթը ցիանացման եղանակով։ Պիրիտային և այլ թափոններում պարունակվող արծաթը անջատելու համար ենթարկում են քլորացնող բովման և ապա ցիանացման։ Ցիանային լուծույթից արծաթը նստեցնում են ցինկով կամ ալյումինով։ Արծաթը անջատում են նաև իոնափոխանակման եղանակով և օրգանական լուծիչներով էքստրակտելով։

 

Ոսկի

Ոսկի համեմատաբար փափուկ, ծանր դեղին մետաղ է: Ամենալավ կռելի և ձգելի մետաղն է։ Այն դեղնափայլ, գեղեցիկ տեսքով, ազնիվ մետաղ է։ Այն մարդկությանն ամենավաղ հայտնի մետաղներից է։ 1 գ ոսկուց կարելի է ձգել մինչև 3 կմ երկարությամբ լար։

Ոսկին մարդկությանը ամենից վաղ հայտնի մետաղն է։ Հայաստանում և Անատոլիայում այն հայտնի էր մ. թ. ա. 6-րդ հազարամյակում։ Եգիպտոսում, Միջագետքում, Հնդկաստանում և Չինաստանում ոսկյա իրերի պատրաստման արվեստը հայտնի էր մ. թ. ա. 3-2-րդ հազարամյակներում։

Ալքիմիկոսները այն անվանում էին «մետաղների արքա», որի ստացումը հասարակ մետաղներից համարում էին իրենց հիմնական նպատակը։

 

Պլատին

Պլատինը արծաթասպիտակ, կռելի, կոռոզիակայուն ծանր մետաղ է։

Բնածին պլատինը, որը պլատինային համաձուլվածք է, հայտնի էր վաղ ժամանակներում։ 16-րդ դարում իսպանացիներն այն նորից «հայտնաբերեցին» Հարավային Ամերիկայում։ Ոսկու հետ հանդիպող ծանր, արծաթանման մետաղը նրանք անվանեցին Platina, որը արծաթ (Plata) բառի փոքրացուցիչ ձեև է՝ արծաթիկ, որովհետ կարծում էին թե այն արծաթի համաձուլվածք է։

Մաքուր պլատինը անջատվել է 1803 թվականին։ Ավելի ուշ ստացվեց կոփածո պլատին։ 19-րդ դարի կեսերին ֆրանսիացի քիմիկոս Ա. Սենտ-Քլեր Դևիլը (1818-1881) առաջարկեց պլատինը հալելու և մաքրելու եղանակ։

 

Արծաթե, ոսկե և պլատինե իրերի ու զարդերի վրա դրվում է հարգանիշ, որը ցույց է տալիս թանկարժեք մետաղի պարունակությունը։