Մայիսի 29

Ճամբարի առաջին օր

Մեր ճամբարի առաջին օրը սկսեց ծանոթությունով: Իսկ հետո մենք գնացինք ոսկեգործության սենյակ: իմ աշխատանքը արդեն ձուլված էր, ես շատ ուրախացա, և մեր ջոկատի սովորողներին և ընկեր Մարինեին  ցույց տվեցին իմ աշխատանքս: Մեր ջոկատի երեխաները գնացին,իսկ ես,Իռենը,Էլինան և Վիկան մնացինք ,որպեսզի ավարտենք մեր աշխատանքները: Երբ որ մենք վերադարձանք,թիմերի բաժանվեցիք և սկսեցինք տեղեկություններ առանձնացնել Մարտիրոս Սարյանի մասին: Սա էլ իմ աշխատանքը`

Մարտիրոս Սարյանի տուն թանգարանը գտնվում է Սարյան փողոցում: Թանգարանը բացվել է 1967 թվականի նոյեմբերի 26-ին՝ նկարչի կենդանության օրոք։Տուն-թանգարանն առանձնահատուկ է նրանով, որ այստեղ հանգրվանել են նկարչի այն աշխատանքները, որոնք գտնվում էին իր տանը, իր արվեստանոցում։ Թանգարանի գեղարվեստական ֆոնդի ստեղծման հիմքը դարձան նկարչի նվիրաբերած 50 ստեղծագործությունները։ Հետագայում ֆոնդերն ընդլայնվել են գնումների և նվիրատվությունների շնորհիվ։ Թանգարանի շենքը բաղկացած է երկհարկանի առանձնատնից, ուր նկարիչն ապրել և ստեղծագործել է 1932-1972 թթ., և եռահարկ պատկերասրահից, որը կառուցվել է այդ տանը կից 1967 թվականին։ Մարտիրոս Սարյանի տան հատակագծի հեղինակն է Երևան քաղաքի մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։


Posted 29 Մայիսի, 2023 by sonablog in category Ամառային ճամբար 2023

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*