Հոկտեմբերի 13

Դիագրամաներ

1.Երկրագնդի օվկիանոսներն ունեն մոտավորապես հետևյալ մակերեսները․Խաղաղ օվկիանոսը՝ 180մլն քառակուսի կիլոմետր,Ատլանտյան օվկիանոսը՝ 92 մլն քառակուսի կիլոմետր,Հնդկական օվկիանոսը՝ 75 մլն քառակուսի կիլոմետր,Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը՝ 13 մլն քառակուսի կիլոմետր:Գծեք այդ օվկիանոսների մակերեսների շրջանաձև դիագրամ։

2.Վաճառքի համար ստացան երեք գույնի մեքենաներ։Դրանց 25%-ը սպիտակ են,45%-ը վարդագույն,մնացածները՝ մոխրագույն։Հետևյալ շրջանաձև դիագրամներից ո՞րն է համապատասխանում այդ տվյալներին։

3֊րդ դիագրաման

3.Կազմե՛ք սյունակաձեւ դիագրամ հետեւյալ տվյալներով. Հայաս­տա­նի տարածքի մակերեսը մոտավորապես 29000 կմ 2 է, Վրաստանինը՝ 70000 կմ 2, Բելառուսինը՝ 208000 կմ 2, Մոլդովայինը՝ 34000 կմ 2։

Տնային աշխատանք․

 

1.Կազմե՛ք գծային դիագրամ հետևյալ տվյալներով. Լենա գետի եր­կարությունը 4400 կմ է, Վոլգայինը՝ 3530 կմ, Դանուբինը՝ 2850 կմ, Յանցզիինը՝ 5800 կմ, Մեկոնգինը՝ 4350 կմ, Նեղոսինը՝ 6670 կմ, Յուքոնինը՝ 3700 կմ։

2.Մի քանի տարվա ընթացքում գործարանի թողարկած մեքենաների քանակները ներկայացված են հետեւյալ աղյուսակում.

Կազմե՛ք այս աղյուսակին համապատասխանող սյունակաձեւ դիագ­րամ։

 

Տարին 1994 1995 1996 1997

Մարդատար մեքենաների քանակը 1200 1500 1800 2000

Բեռնատար մեքենաների քանակը 1800 2000 2100 2500


Posted 13 Հոկտեմբերի, 2023 by sonablog in category Մաթեմատիկա 6

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*