Մայիսի 19

Այցելություն Հովհաննես Թումանյանի թանգարան

Բարև, մենք18.05.2023֊ին գնացել ենք Հովհաննես Թումանյանի թանգարան: Մենք թանգարան գնալուց, երթուղային մեջ խաղացինք մաֆիա խաղը: Երբ մենք արդեն թանգարանում եինք մասնակցեցինք Համբարձման ծեսին: Տեսանք Հովհաննես Թումանյանի տունը փոքրիկ պատրաստած: Իմացանք, որ Հովհաննեսը ունեցել է կին, որի անունը Մարիամ էր, ունեցել է տաս երեխա: Թումանյանը ուներ 10.000 գիրք, բայց պահվել են 8.000, իսկ այն 2.000 իր ընկեր-բարեկամները վերձրել էին և չեին վերադարձել: Թումանյանը ուներ 13 պահարան, որտեղ պահել է իր գրքերը: Տեսանք իր ձեռնափայտը, հագուստը, տնային կոշիկները և իր գլխարկները: Մենք կարծես այցելեցինք իր Թիֆլիսի տուն: Առաջինը Տեսանք իր ճաշասեղանը, որը այդ ժամանակվա համար շատ հարմարավետ էր և թանկարժեք: Գնացինք իր աշխատասենիակ, որտեղ վառարանի վրա գրված էրչծխել և գիրք չխնդրչխնդրել: Աշխատասենիակում կար իր կենդանիների արձանիկների կալեքցիան: Ես չգիտեի, որ բացի մանկագիր լինելուց, Հովհաննեսը նաև եղել է խաղաստեղծ: Մենք կրդական ծրագրի ժամանակ խաղացինք Հովհաննես Թումանյանի խաղերից մեկը, որտեղ պեպետք է առածները շարունակեինք: ԱյսքաԱյսքանն էր մեր այցելությունը թանգարան:

 


Posted 19 Մայիսի, 2023 by sonablog in category ճամփորդություններ, մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*