Ապրիլի 12

Եղիշե Չարենցի թանգարան

Այսօր ես իմ դասարանցիների հետ գնացել էի Եղիշե Չարենցի թանգարան: Մենք այնտեղ տեսանք Չարենցի առաջին գիրքը: Մենք տեսանք այն գիրքը, որը գնել էր Չարենցը իր հոր տված կոշիկի գումարով: Մենք տեսանք Չարենցի իրերը: Շատ հուզվեցին երբ իմացանք, որ Եղիշե Չարենցի առաջին կինը`Արփենիկը մահացել էր: Չարենցը խնդրել էր որ Արփենիկի դեմքը, և ձեռքը կավով սարքեին: Չարենցը շատ էր սիրում իր կնոջը դրա համար իր բոլոր իրերը այրեց: Նա ամուսնացավ երկրորդ կնոջ հետ և ունեցավ երկու աղջիկ: Մեծի անունը դրեց Արփենիկ որովհետև շատ էր կարոտել իր առաջին կնոջը: Թանգարանի վերևի հարկումկար Եղիշե Չարենցի տունը: Մեզ ասացին, որ Չարենցը շատ է էր սիրում Արևելքը< այսինքն Հնդկաստանը, Չինաստանը, Ճապոնիան, և այլն.> : Նա ուներ չինական շատ զարդեր, ճապոնական կտավներ, Արևելյան վոճի թանաքաման: Նա սիրում էր չինացիների նման ոտքերը ծալած գետնին նստել: Նա պետք է ունենար երեք հազար և ավելի գրքեր, բայց պահպանվել էին հազար հարյուրը: Իր հյուրասենիակում ուներ դաշնամուր, բայց իրականում նվագել չգիտեր: Երբ իր ընկերները գալիս էին խնդրում էր իրենց նվագել Կոմիտասի երգերից: Նա իր կյանքի ընթացքում շատ էր ուզում տուն ունենալ: Բայց չհասցրեց շատ վայելել իր տունը որովհետև բանտում մահացավ: Դեռ անհայտ է Չարենցի դիակի վայրը: Կան մարդիկ ովքեր ասում են, որ տեսել են երբ Չարենցի մարմինը փաթաթում են և դնում հացի մեքենայի մեջ: Բայց այդ գործը դեռ չի բացահայտվել: Մենք մասնակցեցեինք կրթական ծրագրին : Երեք խմբի բաժանվեցին և մեզ երեք տեսարժան վայրեր ցույց տվեցին: Մի խումբը պետք էր նկարեր, մյուսը թղթից պատրաստելը, իսկ մենք պետք է պլաստիրինից պետք է պատրաստեինք: Մեր թիմին ընկել էր Իրանի թանգարանը մենք պատրաստեցինք: Այսքանով ավարտվեց մեր ճամփորդությունը:


Posted 12 Ապրիլի, 2023 by sonablog in category ճամփորդություններ, մայրենի

Leave a Comment

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

*