Ապրիլի 14

Թատրոնի օր

Ես այսօր այցելեցի տիկնիկային թատրոն: Դիտեցինք « Փոքրիկ Իշխան » ներկայացումը:  Ես «Փոքրիկ Իշխանը» գիրքը կարդացել էի, բայց շատ հետաքրքրությամբ նայեցի ներկայացումը: Փոքրիկ Իշխանը  իր մոլորակում ընկերություն էր անում վարդի հետ: Վարդը նեղացրեց իրեն, և նա գնաց ուրիշ մոլորակ: «Փոքրիկ Իշխանը» առաջին անգամ Continue reading

Փետրվարի 4

Այցելություն գրադարան

Այսօր մենք գնացինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Այնտեղ կարդացինք «Անխելք մարդը» հեքիաթը: Դերերով կարդացինք: Գրադարանում penit ծրագրով նկարեցինք «Անխելք մարդը» հեքիաթից մեկ հատված: Ես նկարել էի Անխելք մարդուն և գեղեցիկ աղջկան: Մենք ստացանք նվեր Լուսապսակ ամսագիրը: Նաև ես վերցրեցի Դասական Հերոսներ գիրքը: Ես պետք է վերադարձնեմ այդ գիրքը 10-ից 20 օրում: